|
Հարգելի բարեկամ
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ողջունում է Ձեր մուտքը իր նորացված ինտերնետային կայք: Նպատակ ունենալով ապահովել հանրային ծառայությունների կարգավորման գործառույթների իրականացման թափանցիկությունը, մենք այս կայքում զետեղել ենք մեր տիրապետման ներքո գտնվող այն ամբողջ տեղեկատվությունը, որը Ձեզ հնարավորություն կընձեռի ծանոթանալ Հայաստանի Հանրապետության առաջին պետական կարգավորող մարմնի ստեղծման և կայացման պատմությանը, նրա գործունեության ծրագրերին, հաշվետվություններին, ծառայություններ մատուցողների և սպառողների փոխհարաբերությունները կարգավորող իրավական ակտերին, հանրային ծառայությունների գործող սակագներին, ինչպես նաև հանրային ծառայությունների ոլորտներում գործունեություն իրականացնող կարգավորվող անձանց վերաբերող ամբողջական տեղեկատվությանը: Մեր էջում կարող եք ծանոթանալ նաև հանրային ծառայությունների ոլորտներին վերաբերող օրենսդրությանը և հանձնաժողովի ընդունած բոլոր որոշումներին:
Մենք պարբերաբար կանդրադառնանք Ձեզ հուզող հարցերին, անհրաժեշտ տեղեկություններ կհաղորդենք օրենսդրական դաշտի փոփոխությունների, ինչպես նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերում քննարկվող հարցերի, հանրային լսումների, քննարկումների և տեղի ունեցող այլ իրադարձությունների վերաբերյալ:
















