Հանձնաժողովի Անդամներ
Նախագահ: Ռոբերտ ՆազարյանՆախագահի տեղակալ: Նիկոլայ Գրիգորյան
Հանձնաժողովի անդամներ`
ՌՈԲԵՐՏ ՆԻԿՈԼԱՅԻ ՆԱԶԱՐՅԱՆ
Պաշտոնը
2003թ.-ի հուլիսի 1-ից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ:
Ծննդյան տարեթիվը
26 հունիսի 1956թ. Երևան:
Կոչումները
Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բնության և հասարակության մասին Գիտությունների Միջազգային Ակադեմիայի իսկական անդամ:
Պետական և այլ պարգևներ
ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր,
մեդալներ
Մարշալ Բաղրամյան, Համագործակցության, Աղետի գոտու վերականգնողական աշխատանքների ակտիվ մասնակցության,
Անանիա Շիրակացու
Կրթությունը
1978թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը` «Ինժեներ-շինարար» մասնագիտությամբ,
1973թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 46 դպրոցը,
Աշխատանքային գործունեությունը
2003թ.-ի հուլիսի 1-ից առ այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ:
2001թ.-ի հունվարից 2003թ.-ի հունիս Երևանի քաղաքապետ:
2000թ.-ի մայիսից 2001թ.-ի հունվար ՀՀ էներգետիկայի նախարարի 1-ին տեղակալ:
2000թ.-ի փետրվարից 2000թ.-ի մայիս ՀՀ տրանսպորտի և կապի նախարար:
1997-2000թթ. ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ:
1990-1997թթ. Երևանի քաղխորհրդի գործկոմում`վարչության պետ, նախագահի տեղակալ:
1988-1990թթ. Երևանի տնաշինական կոմբինատի տնօրեն:
1987-1988թթ. Երևանի Մաշտոցի կուսշրջկոմի բաժնի պետ:
1986-1987թթ. Երևանի խոշոր պանելային գործարանի տնօրեն:
1978-1986թթ. Երևանի տնաշինական կոմբինատ` վարպետից մինչև տնօրեն:
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
ՆԻԿՈԼԱՅ ՄԻՔԱՅԵԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պաշտոնը
1997թ-ի ապրիլից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Ծննդյան տարեթիվը
14 հոկտեմբերի, 1946թ. Կիրովաբադ:
Կոչումները, գիտական աստիճանը
Տեխնիկական գիտությունների թեկնածու:
Կրթությունը
1973-1977 թթ. Մոսկվայի էներգետիկական ինստիտուտ,
1964-1969 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ:
Աշխատանքային գործունեությունը
1990թ.-1997թ. ՀՀ կառավարություն, էներգամատակարարման բաժնի վարիչ, Երևան:
1983թ.-1990թ. Հայկական ԽՍՀ Պետպլան,վառելիքաէներգետիկական բաժնի ենթաբաժնի պետ:
1980թ.-1983թ. Էներգետիկայի Հայկական գիտահետազոտական ինստիտուտում` ավագ գիտաշխատող:
1969թ.-1980թ. Երևանի ջերմաէլեկտրակայանում` արտադրամասի պետի տեղակալ:
1969թ.-1969թ. Սարատովի մարզի Բալաշով քաղաքի շաքարի գործարանում` ավագ վարպետ:
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
ՍԱՄՎԵԼ ՌՈԲԵՐՏԻ ԱՐԱԲԱՋՅԱՆ
Պաշտոնը
2001թ-ի օգոստոսից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
Ծննդյան տարեթիվը
27 հոկտեմբերի 1970թ. Երևան։
Կրթությունը
1996թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` իրավագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
2001թ. օգոստոսից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
2000թ. սեպտեմբերից 2001թ. օգոստոս ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի իրավաբանական և լիցենզիոն մոնիթորինգի վարչության պետ:
1999թ. սեպտեմբերից 2000թ. սեպտեմբեր ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ:
1997թ. նոյեմբերից 1999թ. սեպտեմբեր ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի մեթոդաիրավաբանական վարչության պետ:
1997թ. օգոստոսից 1997թ. նոյեմբեր ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի մեթոդաիրավաբանական վարչության գլխավոր մասնագետ:
1997թ. հունվարից 1997թ. օգոստոս ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավախորհրդատու:
1991թ. հունվարից 1997թ. հունվար մասնավոր ընկերություններում իրավաբան:
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի 1 զավակ։
ՇԻՐԱԶ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Պաշտոնը
1999թ-ի հունիսից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
Ծննդյան տարեթիվը
18 հունվարի 1954թ. Վրաստան։
Կոչումները, գիտական աստիճանը
Տնտեսագիտության թեկնածու։
Կրթությունը
1976թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը` տնտեսագետ-մաթեմատիկ որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
1999թ. հունիսից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
1998թ մայիսից 1999թ. հունիս ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի խորհրդական:
1997թ.հունիսից 1998թ.մայիս ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ:
1995թ. մարտից 1997թ. հունիս ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
1990թ. նոյեմբերից 1995թ. մարտ ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչության պետի տեղակալ, վարչության պետ:
1980թ. հունվարից 1990 նոյեմբեր Էկոնոմիկայի և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, բաժնի պետ:
1976-1980թ հունվար «Էներգացանցնախագիծ» ինստիտուտի գիտական բաժանմունքի գիտաշխատող։
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի 2 զավակ։
ՄՈՒՇԵՂ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԿՈՇԵՑՅԱՆ
Պաշտոնը
2005թ-ի հունիսից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
Ծննդյան տարեթիվը
14 մայիսի 1960թ. ք.Երևան։
Կրթությունը
1982թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ` ինժեներ-շինարարի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
2005թ. հունիսից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
2003թ հուլիսից – 2005թ. հունիս ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի խորհրդական:
2001թ. հունվարից – 2003թ. հուլիս Երևանի քաղաքապետի աշխատակազմի ղեկավար-խորհրդական:
2000թ. հունիսից – 2001թ. հունվար ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալի խորհրդական
2000թ. մարտից – 2000թ. հունիս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի գլխ.խորհրդական:
1997թ. ապրիլից – 2000թ. մարտ «Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ում բաժնի պետ:
1996թ.հուլիսից 1997թ.ապրիլ Երևանի քաղաքապետարանի «Շինարարության կազմակերպման» պետական ձեռնարկության տնօրենի տեղակալ:
1994թ. նոյեմբերից - 1996թ. հուլիս Երքաղգործկոմի «Ջրմուղ-կոյուղու» տնտեսության ձեռնարկության գլխամասային կառուցվածքների և ջրատարների ձեռնարկության տնօրեն:
1993թ. մայիսից - 1994թ. նոյեմբեր Երքաղգործկոմի շինարարության կազմակերպման վարչության բաժնի վարիչ:
1992թ. նոյեմբերից - 1993թ. մայիս «Անդրնավթգազշին» Պրոմեթևս Բ/Ը-ի խոշոր պանելային տնաշինական կոմբինատի փոխտնօրեն:
1991թ. հունվարից – 1992թ. նոյեմբեր «Անդրնավթգազշին» Պրոմեթևս Բ/Ը-ում Ստեփանավան, Սպիտակ արտադրական հանգույցի տնօրեն:
1982թ. դեկտեմբերից - 1991թ հունվար Երևանի խոշոր պանելային տնաշինական գործարանի վարպետ, ինժեներ, ավագ ինժեներ-կոնստրուկտոր, գլխ.կոնստրուկտոր, գլխ.տեխնոլոգ, արտադրության պետ։
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի 3 զավակ։
















