herb
switch to english version switch to armenian version Start Page E-mail Site Map
power gas term water comm

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ (հաճախակի տրվող հարցեր)

1. Ո՞ր դեպքերում  մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի   էլեկտրամատակարարարումը

  • Մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը`
ա) սպառված էլեկտրաէներգիայի դիմաց կանոններով և Պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարումներ չկատարելու դեպքում.

բ) եթե մատակարարի անձնակազմին համապատասխան վկայականը ներկայացնելու դեպքում թույլ չի տրվել սպառողի հետ համաձայնեցված ժամանակացույցով կամ պայմանագրով սահմանված կարգով սպասարկել սպառողի տնօրինվող տարածքում տեղակայված էլեկտրատեղակայանքները, այդ թվում`  էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերը` անկախ դրանց պատկանելությունից.

գ) եթե սպառողը էլեկտրաէներգիան սպառել է առևտրային հաշվառքի սարքի միտումնավոր խախտումով կամ առանց առևտրային հաշվառքի սարքի, կամ առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով։

 («ԷՄՕԿ», կետ 33.)

2. Ո՞վ է պատասխանատվություն կրում Սպառողին պատկանող կամ սպառողի սեփականությունը կամ նրա կողմից տիրապետվող տարածքում գտնվող էլեկտրատեղակայանքների պահպանման համար:

  • Սպառողին պատկանող կամ նրա կողմից տիրապետվող տարածքում գտնվող էլեկտրատեղակայանքների պահպանման, սպասարկման և շահագործման անվտանգության համար պատասխանատվությունը կրում է սպառողը, եթե Պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

(«ԷՄՕԿ», կետ 21.)

3. Ո՞ր դեպքում  էլեկտրամատակարարող ընկերությունը կարող է չդադարեցնել   սպառողի  էլեկտրամատակարարումը

  • Պարտքի առկայության դեպքում մատակարարը կարող է չդադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը, եթե սպառողը ներկայացրել է մատակարարի համար ընդունելի վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմվել է պարտքի մարման ժամանակացույց։ Սույն կետը չի սահմանափակում մատակարարի իրավունքը պարտքի մարման ժամանակացույցի խախտման դեպքում սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելու համար` ապահովելով սույն գլխով սահմանված` տվյալ սպառողի էլեկտամատակարարման դադարեցման ընթացակարգերը:

(«ԷՄՕԿ», կետ 51.)

4. Էլեկտրամատակարարող ընկերության կողմից ի՞նչ ընթացակարգով են քննարկվում սպառողների դիմում-բողոքները կապված վճարման փաստաթղթերում հայտնաբերված սխալի հետ

  • Սպառողը վճարման փաստաթղթում կամ հաշվում գրառումների սխալ հայտնաբերելու դեպքում գրավոր դիմում է մատակարարին սխալն ուղղելու պահանջով: Մատակարարը սպառողի դիմումն ստանալու օրվանից` 5, իսկ լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտության դեպքում` 15 սպասարկման օրվա ընթացքում պարտավոր է ստուգել իր գրառումները և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել սպառողին:

(«ԷՄՕԿ», կետ 53.)

5. Ի՞նչ քայլերի է դիմում մատակարարը երբ հաստատում է վճարման փաստաթղթում կամ հաշվում սխալի փաստը

  • Եթե մատակարարը հաստատում է վճարման փաստաթղթում կամ հաշվում սխալի փաստը կամ սխալը հայտնաբերվում է իր   կողմից, ապա ուղղումը հաշվի է առնվում  ընթացիկ ամսվա  համար ներկայացվելիք վճարման հաշվում:

(«ԷՄՕԿ», կետ 55.)

6. Մատակարարի կողմից ի՞նչ ընթացակարգով է վերականգնվում սպառողի էլեկտրամատակարարումը

  • Մատակարարը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելուց հետո սպասարկման օրերին պարտավոր է այն վերականգնել ոչ ուշ, քան`
ա) նույն օրը` մինչև ժամը 17:30-ը, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել մինչև տվյալ օրվա ժամը 14։00-ն, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություններ, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը.

բ) հաջորդ օրը` մինչև ժամը 13:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել տվյալ օրվա ժամը 14։00-ից մինչև 17:30-ը, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություններ, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը:

 («ԷՄՕԿ», կետ 52.)

 

7. Ի՞նչ  ընթացակարգով է կատարվում հաշվառքի սարքի ճշտության ստուգաչափումը

  • Առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են մատակարարի կողմից, այդ թվում սպառողի գրավոր  դիմումի հիման վրա, բացառությամբ  կանոնների 64-րդ կետով նախատեսված դեպքի:
    Առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտությունը որոշվում է ստուգաչափման մասին իրավասու կազմակերպության գրավոր  եզրակացության հիման վրա։
    Առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգումը մատակարարի նախաձեռնությամբ իրականացվելու դեպքում, վերջինս պարտավոր է այդ մասին առնվազն 1 օր առաջ գրավոր զգուշացնել սպառողին և նրա հետ պայմանավորվել ստուգման ժամկետների մասին: Սպառողը կարող է պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքերի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ դրանց ստուգաչափումը, կատարի իր ներկայությամբ: Մատակարարը պարտավոր է կատարել  սպառողի պահանջը: Ստուգաչափմանը սպառողի չներկայանալը հիմք չէ այն չիրականացնելու համար:
  • Առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտությունը սպառողի պահանջով իրականացվում է նրա գրավոր դիմումի համաձայն: Սպառողի դիմումը ստանալուց ոչ ուշ քան 10 սպասարկման օրվա ընթացքում մատակարարը պարտավոր է ստուգել սպառողի առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտությունը և նրան ներկայացնել դրանց աշխատանքի ճշտության մասին գրավոր եզրակացություն:

(«ԷՄՕԿ», կետ 61, 62.)

8. Ինչ քայլեր է պարտավոր  կատարել մատակարարը ստուգման արդյունքներով առևտրային հաշվառքի սարքերի խախտում փաստելու դեպքում

  • Ստուգման արդյունքներով առևտրային հաշվառքի սարքերի խախտում փաստելու դեպքում պարտավոր է կատարել սպառողի սպառած էլեկտրաէներգիայի քանակության վերահաշվարկ:

(«ԷՄՕԿ», կետ 63.)

9. Ինչ կարգով է մատակարը տեղեկացնում բաժանորդին նախորդ ամսվա էլեկտրաէներգիայի ծախսի մասին

  • Մատակարարը պարտավոր է.
ա) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն` նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին, եթե Պայմանագրով այլ բան նախատեսված չէ.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը հանրապետական նշանակության մետրային հեռարձակում ունեցող 2 հեռուստաալիքով 2-ական անգամ` ժամը 18:00-ից 20:00-ը և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում հայտարարել նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը տեղադրելու օրը.
գ) սպառողի դիմելու դեպքում տրամադրել վերջինիս նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը` սույն կետի ա) ենթակետում նշված կետերում, ինչպես նաև կանոնների 74-րդ կետով նախատեսված շուրջօրյա հեռախոսային ծառայության միջոցով:
Նախորդ ամսվա էլեկտրաէներգիայի ծախսի վճարման հաշիվը փոստով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելու` սպառողի գրավոր պահանջի կամ այդ պարտավորությունը Պայմանագրով սահմանված լինելու դեպքում մատակարարը պարտավոր է կատարել այդ պահանջը` սույն կետով սահմանված ժամկետում: Վճարման հաշիվը փոստով առաքելու պահանջի դեպքում այդ ծառայության համար վճարում է սպառողը: Վճարման հաշվի ներկայացումը էլեկտրոնային փոստով կատարվում է անվճար:  

(«ԷՄՕԿ», կետ 46.)