herb
switch to english version switch to armenian version Start Page E-mail Site Map
power gas term water comm

Գազ (հաճախակի տրվող հարցեր)

1. Ինչի հիման վրա և ինչպես է կատարվում հաշվառքի սարքի արտապլանային ստուգաչափումն ու փոխարինումը:
 
(Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի վերաբերյալ կասկածի դեպքում մատակարարի կամ բաժանորդի նախաձեռնությամբ հաշվառքի սարքի փոխարինումը և արտապլանային ստուգաչափումը իրականացնում է դրա սեփականատերը մյուս կողմի ներկայացրած դիմումի հիման վրա՝ Պայմանագրով սահմանված կարգով։ Եթե, ըստ ստուգաչափման արդյունքների ակտի՝ հաշվառքի սարքն աշխատել է ճշտության դասի տիրույթում, ապա փոխարինման և ստուգաչափման ծախսերը կատարում է նախաձեռնող կողմը, հակառակ դեպքում՝ հաշվառքի սարքի սեփականատերը։ Նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի ներկա գտնվելու ստուգաչափման գործընթացին։
(Կանոններ , կետ 4.10)


2. Ի՞նչ կարգով է սպառողը (բաժանորդը) վճարում  սպառված գազի համար:

(Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի համար մատակարարը բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ: Բաժանորդը կատարում է վճարումը վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում: Վճարման փաստաթուղթը մատակարարը կարող է ներկայացնել Պայմանագրով սահմանված վճարման կետեր:
                                                                                               
3. Ի՞նչ կարգով են լուծվում մատակարարի և բաժանորդի միջև ծագած վեճերը:

( Մատակարարի և բաժանորդի միջև ծագած վեճերը լուծվում են Պայմանագրով և    
՝Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով:
(Կանոններ,  կետ 8.5.)

4. Ինչպես է կատարվում գազի առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը:  
 
(Գազի առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է մատակարարը՝ հաշվարկային ժամանակաշրջանի վերջին օրը, պարտադիր զննելով առևտրային հաշվառքի սարքի արտաքին վիճակը և կապարակնիքների ամբողջականությունը։ Բաժանորդն իրավունք ունի մասնակցել ցուցմունքի գրանցմանը:
(Կանոններ , կետ 8.1.)

5. Որտե՞ղ  է  տեղադրվում բաժանորդի գազի առևտրային հաշվառքի սարքը:

(Կենցաղային սպառում ունեցող բաժանորդի առևտրային հաշվառքի սարքը  տեղադրվում է նրա սեփականությունը հանդիսացող տարածքից դուրս: Մատակարարի և բաժանորդի փոխհամաձայնության դեպքում այն կարող է տեղադրվել բաժանորդի տարածքում: Ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդի առևտրային հաշվառքի սարքի (կայանի) տեղադրման կետը սահմանվում է միացման պայմանագրով:
(Կանոններ, կետ 4.6.)

6. Ինչ կարգով է իրականացվում գազիֆիկացումը կամ գազամատակարարման վերականգնումը մատակարարի նախաձեռնությամբ:

(Բնակավայրերի (թաղամասերի, բազմաբնակարան շենքերի) գազիֆիկացման աշխատանքներն սկսելուց անմիջապես առաջ մատակարարը զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է գազիֆիկացման ավարտի և գազամատակարարման սկզբի ժամկետների մասին:
Հայտարարության հրապարակումից հետո գազամատակարարման համար դիմող բնակիչները և կազմակերպությունները (պատվիրատուները) մատակարարին են ներկայացնում վերջինիս կողմից սահմանված ձևով դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր՝ նշելով իրենց գազօգտագործող սարքավորումների անվանումները և տիպերը:
Մատակարարը, ուսումնասիրելով դիմողի առաջարկած գազօգտագործող սարքավորումների կիրառման սահմանափակումները, 30 օրվա ընթացքում նրա հետ կնքում է գազամատակարարման ցանցին գազասպառման համակարգի միացման պայմանագիր՝ համաձայն Հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևերի:
 (Կանոններ , կետ 10.2.1-10.2.3)
       
7. Գազօգտագործող սարքավորումների փոխարինման     դեպքում ինպես պետք է վարվի բաժանորդը:       
         
(Կենցաղային սպառում ունեցող բաժանորդների նախաձեռնությամբ գազօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար բաժանորդը գրավոր դիմում է մատակարարին` ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին։
Մատակարարը պարտավոր է 15-օրյա ժամկետում քննարկել դիմումը, անհրաժեշտ փոփոխություններ կատարել գազասպառման համակարգի նախագծում կամ թույլատրել գազօգտագործող սարքավորման փոխարինումը: Դիմումը մերժելու դեպքում մատակարարը պարտավոր է դիմողին ներկայացնել գրավոր հիմնավորում:
Գազասպառման համակարգում փոփոխությունները (նոր գազատարի կամ ծխատարի կառուցում, հաշվառքի սարքի վերահավաքակցում և այլն) կատարվում են նոր միացման պայմանագրով սահմանված կարգով:
(Կանոններ, կետ 2.16)

8.Բաժանորդի կողմից ծախսած գազի դիմաց չվճարելու դեպքում ինչպիսի իրավունքներ ունի մատակարարը:

(Վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում վճարում չկատարելու դեպքում մատակարարը գրավոր հիշեցնում է բաժանորդին վճարման մասին և նախազգուշացնում վճարումը չկատարելու դեպքում գազամատակարարման դադարեցման կամ սահմանա¬փակման մասին: Եթե նախազգուշացման պահից սկսած 3 օրվա ընթացքում բաժանորդը վճարում չի կատարում, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել գազամատակարարումը, դադարեցումից անմիջապես առաջ զգուշացնելով բաժանորդին։
Բաժանորդի կողմից պարտքը ամբողջությամբ վճարելուց և այդ մասին մատակարարին հայտնելուց  (այդ թվում, հեռախոսով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո մատակարարը պարտավոր է բաժանորդի հետ համաձայնեցված կարգով գազամատակարարումը վերսկսել հնարավորին կարճ ժամկետում` բայց 36 ժամից ոչ ուշ, եթե Պայմանագրով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ: Գազամատակարարումը վերսկսելուց առաջ մատակարարը կարող է տեղում ստուգել բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:      
(Կանոններ, կետ 8.6)

9.Ով է սահմանում ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման վճարները և որքան է  դրանց չափը:

(Մատակարարի կողմից բնակչության ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման վճարը սահմանում է Հանձնաժողովը, իսկ կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման վճարը հաշվարկում է մատակարարը` Հանձնաժողովի հետ համաձայնեցված մեթոդիկայով:
ա) մեկ գազօգտագործող սարքավորման առկայության  դեպքում՝ 2000 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և  2400 դրամ՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) երկու գազօգտագործող սարքավորումների առկայության  դեպքում՝ 4750 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և  5700 դրամ՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը,
գ) երեք և ավելի գազօգտագործող սարքավորումների առկայության  դեպքում՝ 5750 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և  6900 դրամ՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը։

(Կանոններ, կետ 3.17, Հանձնաժողովի որոշում №154,2005թ.)

10.Իրավունք  ունի մատակարարը ընդհատելու գազամատակարարումը  և եթե այո, ապա որ դեպքերում:

(Մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդ որում, ընդհատումների թիվը 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը՝ 36 ժամը, բացառությամբ, եթե ընդհատումը ֆորս մաժորի հետևանք է: 
Գազիֆիկացվող բնակավայրերում նոր բաժանորդների միացման պատճառով բաժանորդների գազամատակարարման ընդհատումները չեն ներառվում  ընդհատումների հաշվառվող քանակի մեջ:    
(Կանոններ, կետ 2.8)          

Բոլոր նորությունները