herb
switch to english version switch to armenian version Start Page E-mail Site Map
power gas term water comm

Ջրային համակարգ (հաճախակի տրվող հարցեր)

1.Ի՞նչ քայլերի է դիմում ջրամատակարարը բաժանորդի կողմից ջրամատակարարման և ջրահերացման համակարգերին` սահմանված տեխնիկական պայմանների խախտումներով կատարված միացումների հայտնաբերման դեպքում:

Բաժանորդի կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին` սահմանված տեխնիկական պայմանների խախտումներով կատարված միացումների հայտնաբերման դեպքում բաժանորդի ջրամատակարարումը ենթակա է դադարեցման` մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:                                                                                          
                      
(Կանոններ 1, կետ 13.)
 
2. Ու՞մ կողմից են իրականացվում մինչև բազմաբնակարան  շենքի ներքին ցանցերի    մուտքագծերի վրա սահմանված կարգով  տեղադրված ընդհանուր ջրաչափին հասնող ջրագծերի շահագործումն ու սպասարկումը և ո՞վ է հանդիսանում ընդհանուր ջրաչափերի  սեփականատերը:

Բազմաբնակարան  շենքի ներքին ցանցերի  մուտքագծերի վրա սահմանված կարգով  տեղադրված ընդհանուր ջրաչափին , ինչպես նաև մինչև  ընդհանուր ջրաչափին   հասնող ջրագծերի շահագործումն և սպասարկումն իրականացվում են ջրամատակարարի կողմից, որը հանդիսանում է ջրաչափերի սեփականատերը:

(Կանոններ 1, կետ 17)

3. Ի՞նչ կարգով է հաշվառվում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին նոր միացումներ կատարող  բաժանորդի օգտագործած (սպառած) ջրի ծավալը:


Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին նոր միացումներ կատարող բաժանորդն օգտագործված (սպառված) ջրի ծավալը հաշվառելու համար պետք է տեղադրի անհրաժեշտ   տրամագծի և ճնշման խմելու ջրի ջրաչափական սարք  (սարքեր) (այսուհետև` ջրաչափ), իսկ ջրաչափի չտեղադրման դեպքում բաժանորդի   օգտագործած (սպառած) ջրի  ծավալը հաշվարկվում է  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

(Կանոններ 1, կետ 14)

4. Ի՞նչ է պարտավոր անել ջրամատակարարը բաժանորդի կողմից ջրաչափի տեղադրման մասին  տեղեկություն ստանալուց հետո:


Ջրամատակարարը պարտավոր է բաժանորդի կողմից ջրաչափի տեղադրման մասին տեղեկություն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում  ներկայանալ` կանոններով սահմանված կարգով այն ընդունելու և կապարակնքելու համար:

(Կանոններ 1, կետ 44,ժդ.ե)

5.Ի՞նչ փաստաթղթի հիման վրա են բաժանորդին մատուցվում  ջրամատակարարման և  ջրահեռացման ծառայությունները:

Բաժանորդին  ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները մատուցվում են պայմանագրի հիման վրա:

(Կանոններ 1, կետ 35)

6.Բաժանորդի կողմից օգտագործված ջրի ծավալի նվազեցման նպատակով ջրաչափի բնականոն աշխատանքի խախտման,  ջրաչափի կողանցմամբ  ջրընդունման ջրաչափի կապարակնիքների  վնասման և այլ միտումնավոր խախտումների հայտնաբերման դեպքում ինչպես է որոշվում ծախսած ջրի ծավալը:

Նշված խախտումների հայտնաբերման դեպքում բաժանորդի կամ նրա ներկայացուցչի հետ համատեղ արձանագրվում է  խախտումը և կազմում կանոնների խախտման ակտ և բաժանորդը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով: Կանոնների խախտման ակտը  հատուկ հաշվառման փաստաթուղթ է, որը հիմք է ծառայում բաժանորդի կողմից օգտագործված ջրի ծավալի վերահաշվարկման (ճշգրտման) համար:
Վերահաշվարկը կատարվում է ջրի խողովակի կտրվածքի թողունակությամբ և ջրի շարժման 1.5 մ/վրկ արագությամբ` 6-ամսյա ժամկետով, իսկ նշված ժամկետի ընթացքում ձևավորված լինելու դեպքում վերահաշվարկը կատարվում է տվյալ ժամկետի համար:

(Կանոններ 1, կետ 25)

7. Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին կատարված ինքնակամ (ապօրինի) միացումների հայտնաբերման դեպքում ինչպես են որոշվում օգտագործած ջրի և հեռացված կեղտաջրերի ծավալները:                           

Ինքնակամ միացումների հայտնաբերման դեպքում օգտագործած ջրի և հեռացված կեղտաջրերի ծավալները որոշվում են 6-րդ կետում սահմանված կարգով , բայց ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով:

(Կանոններ, կետ 27)
Բոլոր նորությունները