ՀԾԿՀ նիստերը
Հավելված
Հաստատված է Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի մայիսի 25-ի N59Լ որոշմամբ
Հաստատված է Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի մայիսի 25-ի N59Լ որոշմամբ
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի նախապատրաստման և անցկացման
1. Ընդհանուր դրույթներ
1.2 Հանձնաժողովն իր որոշումներն ընդունում է նիստերի միջոցով:
1.3 Նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ՝ հանձնաժողովի անդամի կամ հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ՝ հանձնաժողովի նախագահին համապատասխան զեկուցագիր ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:
1.4 Նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ քննարկվում են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող կամ հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցեր:
1.5 Դռնփակ նիստ գումարելու մասին հանձնաժողովն ընդունում է որոշում և հաստատում մասնակիցների կազմը:
2. Նիստերի նախապատրաստման կարգը
2.1 Նիստերի նախապատրաստման և անցկացման կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է հանձնաժողովի որոշմամբ հաստատված այդ պարտականությունների կատարման համար պատասխանատու ստորաբաժանումը (այսուհետ՝ պատասխանատու ստորաբաժանում)։
2.2 Նիստի քննարկմանը ներկայացվող որոշման նախագիծը հանձնաժողովի ստորաբաժանումը նախապատրաստում է տրված հանձնարարականի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ:
2.3 Որոշման նախագիծը նշագրում են տվյալ որոշման նախագծի հետ առնչվող ստորաբաժանումների ղեկավարները և սկզբունքային դիտողություններ կամ առաջարկություններ ունենալու դեպքում դրանք կցում են նախագծին և ներկայացնում այն նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարին։
2.4 Որոշման նախագծի վերաբերյալ սկզբունքային դիտողություններ կամ առաջարկություններ ներկայացրած ստորաբաժանման ղեկավարը, անհրաժեշտության դեպքում, կարող է աշխատակազմի ղեկավարին համապատասխան զեկուցագիր ներկայացնել` առաջարկելով նիստից առաջ կազմակերպել որոշման նախագծի նախնական քննարկում։
2.5 Աշխատակազմի ղեկավարը, ելնելով նիստի քննարկմանը ներկայացվող հարցի կարևորությունից կամ ստորաբաժանումների եզրակացություններից, կարող է համապատասխան զեկուցագրով առաջարկություն ներկայացնել հանձնաժողովի նախագահին՝ նիստից առաջ հանձնաժողովի անդամների մասնակցությամբ կազմակերպելու նախնական քննարկում:
2.6 Եթե նախնական քննարկումից հետո որոշման նախագծի վերաբերյալ սկզբունքային դիտողություններ կամ առաջարկություններ ներկայացրած ստորաբաժանման ղեկավարը պնդում է իր կարծիքը, ապա այդ դիտողությունները կամ առաջարկությունները քննարկվում են նիստում։
2.7 Նշագրված որոշման նախագիծը աշխատակազմի ղեկավարին հանձնելուց առաջ ներկայացվում է խմբագրման և իրավական փորձաքննության:
2.8 Որոշման նախագիծը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը որոշման նախագիծը՝ կից փաստաթղթերով, և նիստին հրավիրվածների ցանկը ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին, ով մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան զեկուցագրով դրանք ներկայացնում է հանձնաժողովի նախագահին:
2.9 Հանձնաժողովի նախագահը մակագրում է սույն կարգի 2.8 կետում նշված զեկուցագիրը` նշանակելով նիստի հրավիրման օրն ու ժամը, ընդ որում`
1) նորմատիվ բնույթի որոշման նախագծի ներկայացման դեպքում` զեկուցագրի ներկայացումից առնվազն վեց աշխատանքային օր հետո,
2) անհատական կամ լոկալ բնույթի որոշման նախագծի ներկայացման դեպքում` զեկուցագրի ներկայացումից առնվազն չորս աշխատանքային օր հետո:
2.10 Աշխատակազմի ղեկավարը հանձնաժողովի նախագահի մակագրած նախագիծը` կից փաստաթղթերով, և նիստին հրավիրվածների ցանկը հանձնում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարին։
2.11 Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը կազմում է նիստի օրակարգի նախագիծը և ներկայացնում աշխատակազմի ղեկավարին`
1) ներկայացված նորմատիվ բնույթի որոշման նախագծի դեպքում` նիստից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ,
2) ներկայացված անհատական կամ լոկալ բնույթի որոշման նախագծի դեպքում` նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:
2.12 Աշխատակազմի ղեկավարը ներկայացված նիստի օրակարգի նախագիծը տվյալ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հանձնաժողովի նախագահի ստորագրմանը։
2.13 Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը նիստի օրակարգի և որոշումների նախագծերի կրկնօրինակները տրամադրում է հանձնաժողովի անդամներին, աշխատակազմի ղեկավարին, խորհրդականներին, ստորաբաժանումների ղեկավարներին, պատշաճ կարգով տեղեկացնում է շահագրգիռ անձանց, իսկ սույն կետում նշված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պարտադիր կարգով (բացառությամբ լոկալ բնույթի որոշման նախագծի) զետեղում է հանձնաժողովի ինտերնետային կայքում`
1) նորմատիվ բնույթի որոշման նախագծերը` նիստից առնվազն չորս աշխատանքային օր առաջ,
2) անհատական բնույթի որոշման նախագծերը` նիստից առնվազն երկու աշխատանքային օր առաջ:
2.14 Սույն կարգի իմաստով շահագրգիռ անձը համարվում է պատշաճ կարգով տեղեկացված, եթե տեղեկացումն իրականացվել է կամ հեռախոսագրով, կամ պաշտոնական գրությամբ, կամ էլեկտրոնային փոստով, կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ:
2.15 Սույն կարգի 2.9, 2.11 և 2.13 կետերով սահմանված ժամկետները չեն տարածվում հանձնաժողովի նիստում լրացուցիչ կարգով քննարկվող լոկալ, իսկ առանձնահատուկ դեպքերում նաև անհատական բնույթի որոշումների նախագծերի վրա:
3. Նիստերի անցկացման կարգը
3.2 Նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ նրանց բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի այն անդամը, ով ավելի երկար է աշխատում այդ պաշտոնում։
3.3 Նիստը սկսվում է օրակարգի հաստատումով: Նիստը նախագահողն ընթերցում է օրակարգի հարցերը և առարկությունների բացակայության դեպքում հաձնաժողովը քվեարկությամբ հաստատում է այն: Օրակարգի վերաբերյալ առաջարկությունը կամ դիտողությունը դրվում է քվեարկության:
3.4 Նիստում հարցերի քննարկումն սկսվում է հիմնական զեկուցողի կողմից որոշման նախագծի ներկայացմամբ: Նիստի մասնակիցների կողմից նրան հարցեր տրվում են նիստը նախագահողի թույլտվությամբ:
3.5 Նիստի մասնակիցները ելույթի իրավունք են ստանում նիստը նախագահողի թույլտվությամբ։ Նիստի քննարկմանը ներկայացված որոշման նախագծի վերաբերյալ սկզբունքային դիտողություններ կամ առաջարկություններ ներկայացրած ստորաբաժանման ղեկավարին տրվում է ելույթի իրավունք։
3.6 Ելույթների ավարտից հետո նիստը նախագահողն ամփոփում է որոշման նախագծի քննարկման արդյունքները և նախագիծը դնում քվեարկության:
3.7 Հանձնաժողովի անդամի կամ կարգավորվող անձի առաջարկությամբ, համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում, հանձնաժողովը կարող է որոշում ընդունել նիստը հետաձգելու մասին` հայտարարելով նիստի վերսկսման օրը և ժամը:
3.8 Նիստում որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկում հանձնաժողովի առնվազն երեք անդամ։
3.9 Ելույթից անմիջապես հետո հիմնական զեկուցողն իր ստորագրությամբ զեկույցը հանձնում է նիստն արձանագրողին:
3.10 Նիստն արձանագրվում է հանձնաժողովի որոշմամբ հաստատված` այդ պարտականությունները կատարող համապատասխան ստորաբաժանման կողմից:
3.11 Նիստից հետո, մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովի ընդունած որոշումը նախապատրաստած ստորաբաժանման ղեկավարն այն հանձնում է խմբագրման:
3.12 Նիստից հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, որոշման նախագիծը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը ընդունված որոշումը երկու օրինակից ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին. մեկը` իր, հանձնաժողովի որոշմամբ հաստատված հանձնաժողովի գործունեության իրավաբանական սպասարկման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի, խմբագրի և հանձնաժողովի նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների նշագրումներով, իսկ մյուսը` հանձնաժողովի նիստը նախագահողի ստորագրմանը ներկայացնելու համար: Աշխատակազմի ղեկավարը մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը որոշումը ներկայացնում է հանձնաժողովի նիստը նախագահողի ստորագրմանը:
Նիստերի արձանագրությունների համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը նիստի արձանագրությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված անձանց նշագրումներով ներկայացնում է հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարին, որը մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը ներկայացնում է հանձնաժողովի նիստը նախագահողի ստորագրմանը:
3.13 Որոշումն ստորագրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն նախապատրաստող ստորաբաժանումը որոշման էլեկտրոնային տարբերակը ներկայացնում է հանձնաժողովի որոշումների էլեկտրոնային տարբերակները պահպանող ստորաբաժանում:
3.14 Հանձնաժողովի որոշումների և արձանագրությունների բնօրինակները պահվում են աշխատակազմի ղեկավարի մոտ՝ հատուկ թղթապանակում: Հաստատված օրակարգը և որոշման հիմքերը (զեկուցագրեր, եզրակացություններ և այլն) հատուկ թղթապանակով պահվում են որոշումը նախապատրաստող ստորաբաժանումում:
3.15 Որոշման նախագիծը նախապատրաստող ստորաբաժանումը անհատական բնույթի որոշման պատճենը` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ նորմատիվ բնույթի որոշման պատճենը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստանալուց հետո ուղարկում է շահագրգիռ անձին, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ հանձնաժողովի ընդունած իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ:
4. Արտահերթ նիստեր
4.1 Արտահերթ նիստ կարող է հրավիրվել հանձնաժողովի անդամի առաջարկությամբ:
4.2 Արտահերթ նիստը հրավիրում է հանձնաժողովի նախագահը: Արտահերթ նիստի անցկացման օրակարգը և ընթացակարգը սահմանում է հանձնաժողովի նախագահը:














