Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский
ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում մրցակցության խթանման և սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում՝ սույն թվականի ապրիլի 1-ից մեկնարկելու է շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը, որը հնարավորություն է տալիս բաժանորդներին, առանց խոչընդոտների և անվճար փոխել շարժական կապի իր օպերատորին՝ պահպանելով իր գործող հեռախոսահամարը: Հեռախոսահամարների տեղափոխման գործընթացը իրականացվելու է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում, «մեկ պատուհանի» սկզբունքով` դիմում ներկայացնելով միայն նախընտրելի օպերատորին: Բաժանորդները կարող են օգտվել նշված ծառայությունից համարի տեղափոխելիությանը հաջորդող վերջին տասներկու ամսվա ընթացքում առավելագույնը երկու անգամ:
 Հանձնաժողովի կողմից կանոնակարգվել է նաև հանրային շարժական կապի հեռախոսասարքերի և պլանշետների ապակոդավորման ծառայությունը: Որոշակի ժամկետով կամ առանց բաժանորդագրման պարտավորությամբ առաջարկված կոդավորված սարքերի ապակոդավորումն օպերատորն իրականացնելու է, բաժանորդի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման դեպքում, առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում: Այն սարքերը, որոնց ապակոդավորումը սարք արտադրողի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում հնարավոր չէ իրականացնել, ապա օպերատորի կողմից ապակոդավորումն ապահովվում է առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm conference banner rus 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: