Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский
Սույն թվականի նոյեմբերի 29-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել են «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության, ինչպես նաև` բնական գազի փոխադրման և բաշխման ծառայությունների սակագների վերանայման հայտերը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը որոշեց սահմանել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի հետևյալ սակագները.

ա) ամսական մինչև 10,0 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ 84 000 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ) ամսական 10,0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը` 153,26 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը),


Հանձնաժողովի որոշմամբ սահմանվել են նաև գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության, ինչպես նաև` բնական գազի փոխադրման և բաշխման ծառայությունների նոր սակագները:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագները կգործեն 2007 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

 

Report 

civil-service 

follow

Untitled4

 

Վերջին նորություններ

Երկուշաբթի, 19 Օգոստոս 2019

Կարդալ...

Ուրբաթ, 16 Օգոստոս 2019

20121031 160320

2019 թվականի օգոստոսի 21-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Հինգշաբթի, 15 Օգոստոս 2019

Կարդալ...

Չորեքշաբթի, 14 Օգոստոս 2019

Կարդալ...

Ուրբաթ, 09 Օգոստոս 2019

PSRC Shenk new2

2019 թվականի օգոստոսի 14-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm IC banner Riga2019 FINAL 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: