Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский
Հայտարարություններ Նորություններ Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, շարժական և ամրակցված կապի ցանցերի միջև կիրառվող փոխկապակցման ծառայությունների վճարների կարգավորման հարցի վերաբերյալ

Հաշվի առնելով փոխկապակցման ծառայությունների վճարների վերաբերյալ հանձնաժողովի նախաձեռնած համակողմանի քննարկումների արդյունքները և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» ՓԲ և «Յուքոմ» ՍՊ ընկերությունների միջև սույն թվականի ապրիլի 3-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը՝ Հանձնաժողովի մայիսի 13-ի նիստում քննարկվեց և ընդունվեց որոշում, ըստ որի 2019 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ժամանակահատվածի համար հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, ինչպես նաև շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև կիրառվելիք փոխկապակցման ծառայությունների վճարները սահմանվեց 5 դրամ/րոպե (առանց ԱԱՀ-ի)`գործող 7,4 դրամ/րոպեի փոխարեն (առանց ԱԱՀ-ի):
Բացի վերոնշյալ գործընթացից, հուշագրի համաձայն նախատեսվում է նաև արդարացի և ողջամիտ փոխկապակցման վճարների սահմանման նպատակով, հիմք ընդունելով եվրոպական երկրներում ընդունված և կիրառելի սկզբունքներն ու մեթոդները, Հանձնաժողովում քննարկել միջազգային համեմատելի ցուցանիշների կիրառման (benchmarking) սկզբունքով փոխկապակցման վճարների հաշվարկման մեթոդաբանություն հաստատելու և այդ մեթոդաբանության հիման վրա 2020 թվականի հունվարի 1-ից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, ինչպես նաև շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև կիրառվելիք փոխկապակցման նոր վճարներ սահմանելու հարցերը:
Միևնույն ժամանակ, հուշագրի կողմերը համաձայնել են գործադրել լավագույն ջանքերը 2021 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում փոխկապակցման վճարների հաշվարկման «զուտ ներքևից դեպի վեր երկարաժամկետ հավելյալ ծախսերի հաշվարկման» (Pure BU-LRIC) մեթոդաբանություն ներդնելու ուղղությամբ։

Report 

civil-service 

follow

Untitled4

 

Վերջին նորություններ

Շաբաթ, 20 Հուլիս 2019

Կարդալ...

Ուրբաթ, 19 Հուլիս 2019

20121031 160320

2019 թվականի հուլիսի 24-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ...


Կարդալ...

Ուրբաթ, 12 Հուլիս 2019

Կարդալ...

Ուրբաթ, 12 Հուլիս 2019

PSRC Shenk new2

2019 թվականի հուլիսի 17-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ...


Կարդալ...

Չորեքշաբթի, 10 Հուլիս 2019

Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm jpeg logo web3 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: