Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի դեկտեմբերի 12-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ, լրացումներ կատարելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» հարցը:
2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որը միտված է էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացմանը, մասնավորապես՝ շուկայի չկարգավորվող հատվածում մրցակցային մեխանիզմների ներդրմանը, շուկա նոր մասնակիցների անխոչընդոտ մուտքի ապահովմանը, տարածաշրջանային առևտրի խթանմանը, այդ թվում՝ լիցենզավորման ազատականացման արդյունքում առավել էժան էլեկտրական էներգիայի ներկրման հնարավորությունների ստեղծմանը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ելնելով վերոնշյալից, նիստում ընդունել է որոշում, որի համաձայն, մինչև համապատասխան պայմանագրերի նոր օրինակելի ձևերի սահմանումը, էլեկտրաէներգետիկական շուկայում կնքվող և ներկայումս գործող պայմանագրերը համապատասխանեցրել է օրենքի պահանջներին, տարանջատել բաշխման և մատակարարման գործառույթները։ Մասնավորապես, էլեկտրական էներգիայի բաշխման և կառուցվող կայանը ցանցին միացնելու գործառույթների մասով դրույթները վերաբերելու են միայն բաշխման լիցենզիա ունեցող անձին, իսկ սպառողներին էլեկտրական էներգիայի մատակարարման, արտադրող կայանից առաքված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումների մասին դրույթները՝ երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձին։ Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև էլեկտրաէներգետիկական շուկայի ցանցային և ժամանակավոր առևտրային կանոններում՝ դրանք ամրագրելով որպես անցումային դրույթներ։
Հանձնաժողովը վերանայել է նաև արտադրության լիցենզիաների պայմանները՝ համապատասխանեցնելով դրանք «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, իսկ օրենքով գնման երաշխիք ունեցող կայանների լիցենզիաներում ամրագրելով նաև իրենց սակագնի ճշգրտումների մեխանիզմը։
Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ, սահմանվեց բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք ունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող-բաշխող (երաշխավորված մատակարար)) պայմանագրի օրինակելի ձևը։
Կարգավորման արդյունավետության և ոլորտում միջազգային ներդրումների գրավչության բարձրացման նպատակով՝ բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման, ինչպես նաև էլեկտրական էներգիայի առուվաճառքի հետ կապված հարաբերությունները կարգավորվել են մեկ միասնական պայմանագրով։ Հաստատելով պայմանագրի օրինակելի ձևը՝ արդյունավետ լուծումներ է նախատեսվել կիրառական, ինչպես նաև պայմանագրային կողմերի ռիսկերի հավասարաչափ բաշխման և փոխադարձ պատասխանատվության հստակ մեխանիզմների ապահովման առումով։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Report 

civil-service 

follow

Untitled4

 

Վերջին նորություններ

Ուրբաթ, 15 Նոյեմբեր 2019

PSRC Shenk new2

2019 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով...


Կարդալ...

Երեքշաբթի, 12 Նոյեմբեր 2019

Կարդալ...

Երկուշաբթի, 11 Նոյեմբեր 2019

Կարդալ...

Ուրբաթ, 08 Նոյեմբեր 2019

Կարդալ...

Ուրբաթ, 08 Նոյեմբեր 2019

20121031 160320

2019 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով...


Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm IC banner Riga2019 FINAL 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: