Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский
Հայտարարություններ Մամլո հաղորդագրութոյւն ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՈՒԳԱՆԵԼ Է 10 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ, ԻՍԿ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱՅԻՆ» ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 6-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2018 թվականի 3-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքների ամփոփումից պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ, 19-րդ և 19.1-րդ կետերով սահմանված ժամկետները: Խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 21-ից Հանձնաժողովի կողմից ընկերության նկատմամբ, հարուցվել է վարչական վարույթ:
Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը 2018 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում 154 դեպքում խախտել է կանոնների 16-րդ և 19-րդ կետերը՝ դիմող անձանց միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման, ինչպես նաև ծառայությունների մատուցման պայմանագիր ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ։ Հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 4-ի №109Ա, օգոստոսի 22-ի №333Ա և նոյեմբերի 21-ի №430Ա որոշումներով «Վեոլիա Ջուր» ընկերությունն արդեն իսկ կանոնների 16-րդ, 19-րդ, 19.1-րդ կետերի խախտման համար երեք անգամ, որոնցից երկուսը՝ առավելագույն չափով, ենթարկվել է տուժանքի:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննության առնելով հարցը, որոշեց ընկերությանը տուգանել` 10 000 000 (տասը միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով։
Նույն նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացրեց մեկ այլ որոշում՝ հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի N308Ն որոշմամբ սահմանված ժամկետի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում, ինչի արդյունքում փաստվել է, որ ընկերությունը խախտել է տեղեկատվության ներկայացման՝ հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42 րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, որոշեց՝ սահմանված ժամկետի խախտմամբ Տեղեկատվության ներկայացման համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը նախազգուշացնել:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

follow

Report9-6

 

 

Վերջին նորություններ

Ուրբաթ, 15 Փետրվար 2019

20121031 160320

2019 թվականի փետրվարի 20-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Հինգշաբթի, 14 Փետրվար 2019

20121031 160320

2019 թվականի փետրվարի 15-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Երեքշաբթի, 12 Փետրվար 2019

Կարդալ...

Ուրբաթ, 08 Փետրվար 2019

PSRC Shenk new2

2019 թվականի փետրվարի 13-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Չորեքշաբթի, 06 Փետրվար 2019

Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm jpeg logo web3 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: