Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

 

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրություն) կամ ջերմային էներգիայի արտադրություն

1) գործարար ծրագիր՝ համաձայն լիցենզավորման կարգի N 4 հավելվածի,
2) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ հողի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթեր և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված հատակագծի պատճենը,
3) նախագծային կազմակերպության հետ կնքված պայմանագիր նախագծային-նախահաշվային աշխատանքներ կատարելու վերաբերյալ և դրանց կատարման ժամանակացույց,
4) հայտարարություն մամուլում՝ առնվազն 2000 տպաքանակ ունեցող 3 թերթերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ կայքում՝ համաձայն լիցենզավորման կարգի N 5 հավելվածի,
5) երաշխիքներ՝ համաձայն լիցենզավորման կարգի N 3 հավելվածի,
6) ջրօգտագործման թույլտվություն՝ հիդրոէլեկտրակայաններում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար,
7) այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն՝ միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար,
8) Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միանալու նախնական տեխնիկական պայմաններ, որը կներառի էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվություն:

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրություն) կամ ջերմային էներգիայի արտադրություն՝ միայն արտադրության ժամանակահատվածի համար՝

1) կառուցված (վերակառուցված) կայանի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
2) կայանում տեղակայված ագրեգատների վերաբերյալ տեղեկանք, որը կներառի տեղեկություններ ագրեգատների, մակնիշի, հզորության, արտադրության տարեթվի վերաբերյալ՝ կցելով անհրաժեշտ հիմնավորումներ,
3) ջրօգտագործման թույլտվություն՝ հիդրոէլեկտրակայաններում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար,
4) այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն՝ միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար:

Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում կամ բաշխում, ջերմային էներգիայի փոխադրում կամ բաշխում, բնական գազի փոխադրում կամ բաշխում՝

1) գործարար ծրագիր,
2) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ հողի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթեր,
3) նախագծային կազմակերպության հետ կնքված պայմանագիր նախագծային-նախահաշվային աշխատանքներ կատարելու վերաբերյալ և դրանց կատարման ժամանակացույց,
4) հայտարարություն մամուլում՝ առնվազն 2000 տպաքանակ ունեցող 3 թերթերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ կայքում՝ համաձայն սույն կարգի N 5 հավելվածի։

Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցում, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցում և էներգետիկական շուկային ծառայությունների մատուցում՝

1) լիցենզավորված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ հիմնական և վարձակալած միջոցների ցանկը,

follow

Report9-6

 

 

Վերջին նորություններ

Հինգշաբթի, 20 Սեպտեմբեր 2018

Կարդալ...

Հինգշաբթի, 20 Սեպտեմբեր 2018

20121031 160320

2018 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողո...


Կարդալ...

Հինգշաբթի, 20 Սեպտեմբեր 2018

PSRC Shenk new2

2018 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 10:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողո...


Կարդալ...

Չորեքշաբթի, 19 Սեպտեմբեր 2018

Կարդալ...

Երկուշաբթի, 17 Սեպտեմբեր 2018

Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm jpeg logo web3 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: