ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ 

Լիցենզիա ստանալու հայտի ձև 

1) Գործարար ծրագիր կամ մրցութային եղանակով ջրամատակարարման (ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման) համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրի պատճենը,
2) Ջրօգտագործման թույլտվության (թույլտվությունների) պատճենը (ները),
3) Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթերի պատճենները,
4) Լիցենզավորված գործունեությունն իրականացնելու սպասարկման տարածքի ցանկը,
5) Հայտարարություն մամուլում` առնվազն 2000 տպաքանակ ունեցող 2 թերթերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային հttp://www.azdarar.am/ կայքում` համաձայն լիցենզավորման կարգի N 3 հավելվածի:
Մրցութային եղանակով ջրամատակարարման (ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման) համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման դեպքում հայտատուն 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերի փոխարեն Հանձնաժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրով մասնավոր կառավարչին փոխանցված գույքի ցանկը: