Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ կարգավորման ենթակա չեն

ա) բացառապես սեփական կարիքների համար ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված և էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում, ինչպես նաև ջերմային էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման և արտադրության ժամանակահատվածում.
բ) ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտը.
գ) անօրգանական և օրգանական վառելիք օգտագործող մինչև 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում.
դ) մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում, բացառությամբ հիդրոէլեկտրակայանների և սույն կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքերի.
ե) վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման (բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայանների) և արտադրության ժամանակահատվածում:

* Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների դրվածքային հզորությունը կարող է հասնել էլեկտրական էներգիայի իրենց սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությանը, բայց ոչ ավելի, քան 500 կիլովատ, որոնց գործունեությունը ենթակա չէ կարգավորման կառուցման և արտադրության ժամանակահատվածներում:

ՀՀ ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն՝
Ջրային ոլորտում գործունեության լիցենզիա չի պահանջվում, և մատուցվող ծառայությունների սակագները չեն կարգավորվում‚ եթե լիցենզավորման ենթակա գործառույթներն իրականացվում են՝
1) բացառապես սեփական կարիքների համար.
2) համայնքների կամ ջրօգտագործողների ընկերությունների կամ ջրօգտագործողների ընկերությունների միությունների կամ համայնքային բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից:

follow

Report9-6

 

 

Վերջին նորություններ

Ուրբաթ, 20 Հուլիս 2018

20121031 160320

2018 թվականի հուլիսի 25-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ...


Կարդալ...

Չորեքշաբթի, 18 Հուլիս 2018

Կարդալ...

Երկուշաբթի, 16 Հուլիս 2018

PSRC Shenk new2

2018 թվականի հուլիսի 17-ին, ժամը 10:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ...


Կարդալ...

Ուրբաթ, 13 Հուլիս 2018

20121031 160320

2018 թվականի հուլիսի 18-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ...


Կարդալ...

Հինգշաբթի, 12 Հուլիս 2018

PSRC Shenk new2

2018 թվականի հուլիսի 13-ին, ժամը 10:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ...


Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm conference banner rus 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: