Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Կայացավ սեմինար-քննարկում «Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի բարեփոխումները Հայաստանում» թեմայով

01/04/2021

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • DSC_9113
  • DSC_9144
  • DSC_9157
  • DSC_9213
  • DSC_9217
  • DSC_9247
  • DSC_9251
  • DSC_9320
Սույն թվականի մարտի 30-31-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ կազմակերպվել էր համատեղ սեմինար-քննարկում տնտեսական ոլորտը և հանրային ծառայությունների կարգավորման դաշտը լուսաբանող լրագրողների, ինչպես նաև սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների համար:
Սեմինարին ողջույնի խոսքերով հանդես եկան ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը և USAID շուկայի ազատականացում և էլեկտրականության առևտրի ծրագրի ղեկավար Ադամ Ստեֆանին և USAID շուկայի ազատականացում և էլեկտրականության առևտրի ծրագրի ղեկավարի տեղակալ Աբգար Բուդաղյանը:
Երկօրյա սեմինար-քննարկմանը ներկայացվեցին էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի ունեցող գործընթացների և ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հարցերը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելը: