Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский

 

 

  2007 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում հանձնաժողովի նախագահ պարոն Ռ.Նազարյանի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին մատուցվող ծառայությունների կասեցման հետ կապված սպառողների պահանջը ներկայացնող նախաձեռնող խմբի և «Հասարակական պաշտպանների միություն» հասարակական կազմակերպության հետ:
  Լսելով սպառողների առաջարկությունները և հիմնավորումները, պարոն Ռ.Նազարյանը տեղեկացրել է, որ դեռևս 2007 թվականի հոկտեմբերի 9–ին 10000 սպառողների ստորագրությամբ ստացված  գրավոր բողոքը առանձնակի ուշադրությամբ ուսումնասիրվում և քննարկվում է հանձնաժողովի կողմից: Մասնավորապես, ուսումնասիրվում են միջազգային փորձը, ցանցերի տեխնիկական հնարավորությունները, խնդիրը կարգավորող որոշման ընդունման հնարավոր հետևանքները սպառողների և ծառայություններ մատուցողների շահերի հավասարակշման տեսանկյունից, ինչպես նաև բարձրացված հարցի հնարավոր այլ լուծումներ: Ավելին, սույն թվականի նոյեմբերի 22-ին հանձնաժողովի կողմից կազմակերպվել է համատեղ քննարկում` «ԱրմենՏել» ՓԲԸ-ի և «Հասարակական պաշտպանների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են խնդրո առարկային վերաբերող հարցերը (քննարկման արձանագրությունը կցվում է ):
  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ ներկայումս հանձնաժողովի կողմից մշակվում է «Հանրային էլեկտրոնային ցանցերով հեռախոսային ծառայությունների մատուցման և դրանց օգտագործման կանոնների» նախագիծը, որում և տեղ կգտնեն բարձրացված խնդրի հնարավոր լուծումները: Նշված կանոնների նախագիծը հաջորդ շաբաթվա ընթացքում կտեղադրվի հանձնաժողովի ինտերնետային կայքում, ինչը հնարավորություն կտա բոլոր շահագրգիռ կողմերին ներկայացնելու իրենց դիտողություններն ու առաջարկությունները:
  «Հանրային էլեկտրոնային ցանցերով հեռախոսային ծառայությունների մատուցման և դրանց օգտագործման կանոնները» նախատեսվում է հաստատել մինչև 2007 թվականի ավարտը:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

28.11.2007թ.

Report 

civil-service 

follow

Untitled4

 

Վերջին նորություններ

Ուրբաթ, 16 Օգոստոս 2019

20121031 160320

2019 թվականի օգոստոսի 21-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Հինգշաբթի, 15 Օգոստոս 2019

Կարդալ...

Չորեքշաբթի, 14 Օգոստոս 2019

Կարդալ...

Ուրբաթ, 09 Օգոստոս 2019

PSRC Shenk new2

2019 թվականի օգոստոսի 14-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...


Կարդալ...

Հինգշաբթի, 08 Օգոստոս 2019

20121031 160320

2019 թվականի օգոստոսի 9-ին, ժամը 10:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ...


Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm IC banner Riga2019 FINAL 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: