There are no translations available.

   

    2007 թվականի հոկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում (Սարյան փ. 22) կայանալու է  հանձնաժողովի նիստ, որում քննարկվելու է «Հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերի տրամադրման մասին» No 140 Ն  որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը:
    Քննարկման ընթացքում նախատեսվում է շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողների կողմից մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը իրացված կամ շրջանառության մեջ գտնվող կանխավճարային հեռախոսաքարտեր ունեցող բաժանորդների հետ պայմանագրերի վերակնքման ժամկետը երկարաձգել մինչև 2008 թվականի հունվարի 1-ը:
    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի օրակարգը:

 

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

26.10.2007թ.