There are no translations available.

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող 811-821ՄՀց և 852-862ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթի շրջանակում ներկայացվել է մրցույթի մասնակցության մեկ հայտ՝ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից: Հայտում պարունակվող փաստաթղթերը համապատասխանում են մրցույթի կազմակերպման կանոններով սահմանված պայմաններին:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 14-ին հրավիրված նիստում քննարկվել և ընդունվել է «811-821ՄՀց և 852-862ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով կազմակերպված մրցույթում նախաորակավորված ընկերություն ճանաչելու մասին» որոշումը, որի համաձայն նախաորակավորված ընկերություն է ճանաչվել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը: