Call email facebook Sitemap

RA am

ՀայերենРусский
Announcements News Նոր կարգավորումներ էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում
There are no translations available.

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 19-ի նիստի որոշմամբ հստակեցվեց էլեկտրական էներգիայի պլանային ընդհատումների մասին սպառողներին լրատվություն տրամադրելու ընթացակարգը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պարտավորեցվեց սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատման հասցեի (վայրի), ընդհատման և վերականգնման ժամկետների վերաբերյալ ընդհատման օրվանից առնվազն 3 օր առաջ տեղեկատվություն հրապարակել իր վեբ-կայքի, իսկ առնվազն 1 օր առաջ՝ հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` օրը երկու անգամ: (Գործող կանոններում մատակարարը սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին, դրանց իրականացման օրվանից առնվազն 7 օր առաջ իր վեբ-կայքում հրապարակում է նախնական տեղեկատվություն, իսկ մինչև ընդհատմանը նախորդող օրը՝ նաև դրանում կատարված փոփոխությունները):
Լրամշակվել է նաև առևտրային հաշվառքի սարքերի ստուգաչափման ենթարկելու ընթացակարգը և սահմանվել է սպառողի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից հետո այն մատակարարի կողմից երաշխավորված պահպանման ժամկետը։ Մասնավորապես, էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգի ներդրման շրջանակում ապահավաքակցված առևտրային հաշվառքի սարքերը մատակարարի մոտ պահպանվում են առնվազն 3 ամիս՝ եթե սպառողը ներկա է եղել ապահավաքակցմանը և 6 ամիս՝ սպառողի կողմից ապահավաքակցմանը ներկա չգտնվելու դեպքում:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն թվականի օգոստոսի 1-ից:

Links

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm IC banner Riga2019 FINAL 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: