Call email facebook Sitemap

RA am

ՀայերենРусский
Announcements Press release «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2019-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՂԸ ՏՎԵԼ Է ԻՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
There are no translations available.

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ դեկտեմբերի 14-ի նիստում քննարկվել են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի ներդրումային ծրագրի ճշգրտումներին, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2019-2021 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցերը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշեց համաձայնություն տալ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծրագրի ճշգրտումներին, ինչպես նաև՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2019-2021 թվականների՝ 29 598,4 մլն դրամ ծավալով ներդրումային ծրագրին (առանց ԱԱՀ), որը նպատակաուղղվելու է գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինման և ընդլայնման, գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի վերակառուցման, նոր բաժանորդների միացման և այլ ներդրումների իրականացմանը:
Որոշումներն ուժի մեջ են մտնում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն օրվան հաջորդող օրվանից։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Links

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm IC banner Riga2019 FINAL 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: