
1997 թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, որպես Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողով:
2001 թ. մարտի 7-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով`համաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի
2003 թ. մարտի 7-ին Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով` համաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի և ՀՀ «Ջրային օրենսգրքի»: Ջրային համակարգը ևս ներառվեց կարգավորման դաշտ:
2004 թ. դեկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` համաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի: Հանձնաժողովը իրականացնում է կարգավորում Հանրային ծառայությունների ոլորտում: