Call email facebook Sitemap

RA am

ՀայերենEnglish
Հայտարարություններ Նորություններ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում ընդունված որոշմամբ համապատասխան լրացումներ կատարվեցին «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության ԼՋ0001 լիցենզիայի պայմաններում
There are no translations available.

Սույն թվականի մայիսի 10-ին «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խնդրելով համաձայնություն տալ ՀՀ Արարատի մարզի Հայանիստ (Գետաշեն թաղամասի մասով) և ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքների հետ (Հաղպատ գյուղի մասով) խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելուն։
Ընկերությունը ներկայացրել էր նաև «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եվ «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի կողմերի միջև ստորագրված՝ «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ դեզ Օ» ընկերության միջև 2019 թվականի մայիսի 2-ին կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և գույք հետ հանձնելու մասին» №10 համաձայնագիրը, համաձայն որի վերը նշված այն բնակավայրերում (թաղամասում), որոնց ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը չեն փոխանցվել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը, կմատուցվեն խմելու ջրի մեծածախ մատակարարման ծառայություններ։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում ընդունված որոշմամբ համապատասխան լրացումներ կատարվեցին «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության ԼՋ0001 լիցենզիայի պայմաններում՝ ՀՀ Արարատի մարզի Հայանիստ և ՀՀ Լոռու մարզի Ալավերդի բնակավայրերի մասով:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, հանձնաժողովի համաձայնությամբ՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և ՀՀ Արարատի մարզի Հայանիստ (Գետաշեն թաղամասի մասով) և ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքների (Հաղպատ գյուղի մասով) միջև կնքվելիք խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը կկարողանա ապահովել նշված բնակավայրերի անխափան ջրամատակարարումը:
Նիստին ներկա էին նաև սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Report 

civil-service 

follow

Untitled4

 

Վերջին նորություններ

Вторник, 17 Сентября 2019
There are no translations available.


Подробнее...

Понедельник, 16 Сентября 2019
There are no translations available.


Подробнее...

Пятница, 13 Сентября 2019
There are no translations available.

20121031 160320

2019 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծա...


Подробнее...

Понедельник, 09 Сентября 2019
There are no translations available.


Подробнее...

Пятница, 06 Сентября 2019
There are no translations available.

PSRC Shenk new2

2019 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծա...


Подробнее...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm IC banner Riga2019 FINAL 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: