Բովանդակություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 1998 թվականի №48
ք. Երևան
Հիդրաէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների մասին
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա)կետով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
- սահմանել 1999թ. հունվարի 1-ից էլեկտրական կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`
- «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՊՓԲԸ ` 2,52 դրամ/կՎտժ
- «Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ” ՊՓԲԸ` 4,40 դրամ/կՎտժ
- 1999թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել՝ ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997թ. հունիսի 30-ի N4 որոշումը։
- 1999թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել՝ ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997թ. օգոստոսի 1-ի N6 որոշման 1 կետի ա) ենթակետը։