Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել:

Համաձայնագրի շրջանակում կարգավորող մարմինները կհամագործակցեն պետական կարգավորման  ոլորտներում օրենսդրությունների և դրանց կիրարկման մեխանիզմների ներդաշնակեցման, կարգավորող մարմինների համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և այլ միջոցառումների կազմակերպման հարցերում: