Հաստատվել է ՀԾԿՀ 2026 թվականի գործունեության ծրագիրը
Այսօրվա նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է 2026 թվականի իր գործունեության ծրագիրը։
Առանձին բաժիններով ներկայացվել է տեղեկատվություն՝ հանձնաժողովի գործունեության շրջանակում օրենսդրական նախաձեռնությունների, հանձնաժողովի իրավական ակտերի բարեփոխումների, սակագնային քաղաքականության, լիցենզավորման, սպառողների շահերի պաշտպանությանն ուղղվող աշխատանքների, կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության, ներդրումային ծրագրերի համաձայնեցման, գնումների գործարքների մոնիթորինգի, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի, հանձնաժողովի գործունեության հրապարակայնության, միջազգային համագործակցության ուղղություններով իրականացման ենթակա աշխատանքները, ինչպես նաև հանձնաժողովի կողմից 2026 թվականի ընթացքում բյուջետային մուտքերի ապահովման վերաբերյալ:
Գործունեության ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://is.gd/3WNlVt