Սույն թվականի մայիսի 3-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Վրաստանի կարգավորող մարմնի ներկայացուցիչները ԱՄՆ ՄԶԳ Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի աջակցությամբ մասնակցել են համատեղ սեմինարին:

Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը բացման խոսքում ողջունեց համատեղ սեմինար կազմակերպելու նախաձեռնությունը` համարելով այն մասնագիտական փորձի փոխանակման լավ հնարավորություն:

Պարոն Բաղրամյանն ընդգծեց, որ նման քննարկումները արդյունավետ հարթակ են գործընկերային հարաբերությունների հաստատման և ոլորտում խնդիրների լուծմանն ուղղված քայլերի քննարկման տեսանկյունից:

Այնուհետև ներկայացվեցին զեկույցներ էլեկտրաէներգետիկական ոլորտի արդիական թեմաների վերաբերյալ: Մասնավորապես՝ վերականգնվող էներգիայի, էլեկտրական ցանցին միացման, էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների կարգավորումները Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործընթացում երկու կարգավորողների կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին նաև հայ-վրացական համագործակցության և տարածաշրջանային հեռանկարները, ինչպես նաև երկու կարգավորող մարմինների համագործակցության ընդլայմանն ուղղված միջոցառումների իրականացման հարցերը: