Սույն թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» մասնակցել է  «Հեռահաղորդակցական կապը՝ որպես բնապահպանական ենթակառուցվածք. ո՞վ է վճարում բաժանորդներ չունեցող տարածքների ծածկույթի համար» խորագրով պանելային հանրային քննարկմանը։

 

Արմեն Հունանյանը խոսել է կապի ենթակառուցվածքների զարգացման և հասանելիության ապահովմանն ուղղված ՀԾԿՀ իրականացրած առանցքային միջոցառումների վերաբերյւալ։

 

Ներկայացվել է կարգավորիչ գործիքներով՝ լիցենզիոն և մրցութային գործընթացներով օպերատորնեի նկատմամբ սահմանվող պարտավորությունների շրջանակում ներդրումային տեսանկյունից գրավչություն չունեցող, բայց պետության և հանրության համար ռազմավարական առանցքային նշանակություն ունեցող վայրերում (ինչպիսին կարող են լինել բնապահպանական նշանակություն ունեցող հատուկ պահպանվող տարածքները, արգելոցները) կապի հասանելիության ապահովմանն ուղղված ՀԾԿՀ փորձը։

 

Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձել են այն հնարավոր միջոցառումներին և լուծումներին, որոնք թույլ կտան ապահովել կապի հասանելիությունն բնապահպանական նշանակություն ունեցող հատուկ պահպանվող տարածքներում՝ նպաստելով նորարարական գործիքների կիրառմամբ (հակահրդեհային միջոցառումներ և համակարգեր, մոնիթորինգային գործիքների կիրառում IoT տեխնոլոգիայիով և այլն) առավել արդյունավետ պահպանության իրականացմանը։