Սույն թվականի ապրիլի 27-28-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ Բրատիսլավայում մասնակցել է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի (ERRA) 23-րդ տարեկան համաժողովին և ERRA-ի հիմնադրման 25-ամյակին, որը կազմակերպվել էր Սլովակիայի ցանցային արդյունաբերության կարգավորող գրասենյակի (ÚRSO) հետ համատեղ:

 

Համաժողովի գլխավոր թեման «Էներգետիկ քաղաքականության վերափոխումը և ադապտիվ էներգետիկ կարգավորումն» էր։ Օրակարգում քննարկվել են էներգետիկ ոլորտի վերափոխումները և մարտահրավերները։ Ի թիվս օրակարգային այլ միջոցառումների  տեղի են ունեցել նաև ERRA նախագահության նոր անդամների ընտրությունները։

 

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը բարձր մակարդակով առանձին քննարկումներ է ունեցել  Հունգարիայի և Իսրայելի էներգետիկայի և հանրային ծառայությունների կարգավորող մարմինների, ինչպես նաև Սլովակիայի ցանցային արդյունաբերության կարգավորող գրասենյակի (ÚRSO) ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են հետագա համագործակցության ծրագրերը և ձեռք բերվել պայմանավորվածություններ՝ շարունակելու համատեղ աշխատանքները։