Լուսաբանման հրավեր
Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ,
2025 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 14:00-ին, Տիգրան Մեծի պող. 4 հասցեում (2-րդ հարկի դահլիճ) տեղի կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որի օրակարգում կքննարկվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։
Նիստը լուսաբանելու համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ https://forms.gle/zq9nkun8KwswgMDv5։ Գրանցման վերջնաժամկետն է 12․11․25թ.՝ ժամը 12։00։
Լրացուցիչ հարցերի դեպքում՝ Լիանա Ազիզյան Մամուլի քարտուղար Հեռ.: +374 94 068506 Էլ. փոստ:press@psrc.am

