Ազգային ժողովը փետրվարի 28-ի և 29-ի նիստերում քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

Ըստ քվեարկության արդյունքների՝ Գարեգին Բաղրամյանը ստացել է 67 քվե, քվեարկության մասնակիցների թիվը ևս եղել է 67, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: