«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից 13.01.2022թ. հանձնաժողով ներկայացված՝ վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտն ուսումնասիրվել է հանձնաժողովի աշխատակազմի կողմից։

Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի փետրվարի 23-ին ժամը 16:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նշված հարցը նախատեսվում է աշխատանքային կարգով քննարկել սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, հետաքրքրություն ցուցաբերած շահագրգիռ այլ անձանց և ընկերության ներկայացուցիչների հետ։

Միաժամանակ, հաշվի առնելով կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակը, վերը նշված քննարկմանը մասնակցելու նպատակով հետաքրքրություն ցուցաբերած անձանց խնդրում ենք մինչև 22.02.2022թ. ժամը 13:00 գրանցվել՝ իրենց տվյալները ներկայացնելով mmomjyan@psrc.am էլեկտրոնային փոստին կամ զանգահարելով (010)58-45-29 հեռախոսահամարին։ 

Սակագների հաշվարկներ և տեղեկանքներ