Սույն թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության «Թվային վերապատրաստման նախաձեռնության» փորձագիտական խմբի ներկայացուցիչներին։

Հանդիպմանը քննարկվել է 5G ցանցերի ներդրման, զարգացման և դրանց անխափան գործունեության ապահովման, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման, ինչպես նաև ցանցերի անվտանգությանն առնչվող հարցեր։

Միաժամանակ ներկայացվել է ՀԾԿՀ-ի կողմից ներկայումս իրականացվող ծրագրերը և տեսլականը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման, ներառյալ կապի ցանցերի նորագույն տեխնոլոգիաների ներդրման և հետագա զարգացման մասով, ինչպես նաև  կարգավորող մարմնի դերը կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների շահագործման և զարգացման, այդ թվում՝ կիբեռանվտանգության օրենսդրության պահանջների պահպանման գործընթացներում։

Հանդիպման ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը հիմք կհանդիսանա թվային կապակցվածության և կիբեռանվտանգության ոլորտներում Եվրոպական միության հետագա աջակցության ուղղություններն ու առաջնահերթությունները նախանշելու համար։