ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանը մասնակցել են «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» խորագրով աշխատաժողովին
Սույն թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Դիլիջանում տեղի է ունեցել «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և Հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանը։
Քննարկվել են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ջրի հասանելիության, սակագնային քաղաքականության, ենթակառուցվածքների զարգացման և մասնավոր ներդրումների խթանման հարցերը։
Աշխատաժողովի արդյունքում նախատեսվում է մշակել ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ։
Ավելին այստեղ ՝ https://shorturl.at/msYPx


