Սույն թվականի մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Որպես հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող մարմին՝ ՀԾԿՀ ներկայացուցիչները ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ քննարկել են ջրամատակարարման և էներգամատակարարման ոլորտներում առկա համակարգային խնդիրները։ Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ՄԻՊ-ի կողմից կձևավորվի մասնագետների խումբ, և առանձնացված խմբի կողմից կկազմակերպվեն այցելություններ ՀԾԿՀ՝ մատակարարման գործառույթներին ավելի պատշաճ ծանոթանալու համար։ Ինչպես նաև ձեռք են բերվել պայմանավորվածություններ բարձրացված հարցերի շուրջ հետագայում ՀԾԿՀ-ի կողմից կազմակերպվող մոնիթորինգներին մասնակցելու ուղղությամբ։