Սույն թվականի մայիսի 11-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը և Միջազգային համագործակցության բաժնի պետ Զարուհի Ստեփանյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մասնակցեցին ուսանողների հետ հանդիպմանը, որը կազմակերպվել էր «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի կողմից։

 

Հանդիպման հիմնական նպատակն էր կազմակերպել բովանդակալից դասախոսություն՝ նվիրված կուտակիչ կայանների առանձնահատկություններին, դրանց ռազմավարական կարևորությանը և ներդրման հնարավորություններին։ Դասախոսությունը ներկայացրեց Եվրոպական միության էներգետիկ փորձագետը, ով մանրամասնեց կուտակիչ կայանների դերն ու կարևորությունը ժամանակակից էներգետիկ համակարգում, ինչպես նաև դրանց կիրառման հեռանկարները Հայաստանում։

 

«ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագիրը միտված է Հայաստանի էներգետիկ ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կայուն էներգետիկայի ուղղությամբ համագործակցության ամրապնդմանը։