ՀՀ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են նաև ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը և Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՏԿԵՆ փոխնախարար Նարեկ Ապիտոնյանը, ՀԱԷԿ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, Միջուկային անվտանգության կոմիտեի տնօրենի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանը և էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ։ Խորհրդակցությանը էդուարդ Մարտիրոսյանը ներկայացրել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք այլ կարևոր հարցեր։

