Սույն թվականի փետրվարի 1-ին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի գլխավորությամբ, հանձնաժողովի անդամներ Սերգեյ Աղինյանը, Սեդա Շահինյանը և հանձնաժողովի աշխատակիցները մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի շրջանակում «Շուկայի կառավարման ծրագրի փորձնական ծրագրի» շնորհանդեսին:ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանի ողջույնի խոսքից հետո ելույթ ունեցան հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:Շնորհանդեսին ներկայացվեց ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման ծրագրային համակարգը, որը մշակվել է ապահովելու Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը ժամանակակից էլեկտրոնային հարթակի կիրառմամբ, ստեղծելու էլեկտրաէներգիայի առևտրի նոր հնարավորություններ շուկայի բոլոր մասնակիցների համար, ինչպես նաև մշտադիտարկելու շուկայում տեղի ունեցող գործընթացները։Այնուհետև տեղի ունեցավ քննարկում՝ հարցուպատասխանի ձևաչափով: Արդյունքում, տրվեց էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման ծրագրային համակարգի փորձնական կիրառման մեկնարկը: