ԱՍՈՒԼԻՍԻ ՀՐԱՎԵՐ
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ գործընկերներ,
Փետրվարի 16-ին՝ ժամը 14։00-ին տեղի կունենա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի մամուլի ասուլիսը։
ՀԾԿՀ նախագահը կամփոփի հանձնաժողովի 2025 թվականի գործունեության արդյունքները և կպատասխանի ձեր հարցերին։
Ասուլիսին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 15-ը՝
ժամը 12։00-ն գրանցվել այս հղումով՝ https://forms.gle/2HHPKV9mKKUd5QpQ6
Ասուլիսը տեղի կունենա ՀԾԿՀ վարչական շենքում՝ Մյասնիկյան 5/1 (2-րդ հարկի դահլիճ)։

