ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցել է «Փոխկապակցնելով էներգետիկ ապագան. փոխկապակցողներ և վերականգնվող էներգիայի ինտեգրում» բարձր մակարդակի համաժողովին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը և ֆինանսական վերլուծության բաժնի պետ Սևակ Բաբայանը հուլիսի 14-15-ը Հունաստանի Աթենք քաղաքում մասնակցել են «Փոխկապակցնելով էներգետիկ ապագան. փոխկապակցողներ և վերականգնվող էներգիայի ինտեգրում» բարձր մակարդակի համաժողովին, որը կազմակերպել է Էներգետիկայի կարգավորողների եվրոպական խորհուրդը (CEER)՝ EU4Energy ծրագրի «Արևելյան գործընկերության երկրներում մաքուր էներգիայի անցման և փոխկապակցման խթանում» շրջանակներում։
Սերգեյ Աղինյանը հանդես է եկել ելույթով՝ «Արևելյան գործընկերության հեռանկարներն ու ապագա ուղիները» թեմայով պանելային քննարկմանը։
Պանելային քննարկման ընթացքում Սերգեյ Աղինյանն անդրադարձել է Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերին, որոնք էական նշանակություն ունեն տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացման, էլեկտրաէներգիայի փոխանակման ընդլայնման և վերականգնվող էներգիայի ավելի մեծ ծավալների ինտեգրման համար։





