ՀԾԿՀ նախագահը մասնակցում է Կարգավորողների գլոբալ գագաթնաժողովին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ սույն թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից կազմակերպված Կարգավորողների գլոբալ գագաթնաժողովին (GSR-25)։Միջոցառմանն ընդառաջ մշակվել է «Կարգավորող մարմիններին, որպես թվային էկոհամակարգի կերտողներ լիազորելու» թեմայով լավագույն փորձի ուղեցույցը, որում ներառված են նաև դրա մշակման ընթացքում ՀԾԿՀ-ի ներկայացրած առաջարկները, որոնք իրենց հերթին հրապարակվել են նաև ITU GSR-25 պաշտոնական կայքում: Միջոցառման շրջանակում հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Բրազիլիայի ազգային կարգավորող մարմնի պատվիրակության հետ։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն երկուստեք համագործակցության և լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև Էլեկտրոնային հաղորդակցության Եվրոպական կարգավորողների մարմնի (BEREC), Եվրամիջերկրական կարգավորողների խմբի (EMERG), Եվրոպական միության արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների (EaPeReg) և Հեռահաղորդակցության կարգավորողների լատինաամերիկյան ֆորումի (REGULATEL) քառակողմ հարթակի շրջանակում փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։




