ՀԾԿՀ նախագահը այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայան
Սույն թվականի օգոստոսի 4-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և հանձնաժողովի անդամներն աշխատանքային այց են կատարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայան։
Ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանի ուղեկցությամբ հանձնաժողովի պատվիրակությունը ծանոթացել է կայանի արտադրական գործընթացներին, տեխնոլոգիական ենթակառուցվածքներին, բնական գազի պահեստավորման առկա հզորություններին, ինչպես նաև պահեստային հորերի վերականգնման և զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքներին։
Այցի շրջանակում հանձնաժողովի նախագահը և անդամները շրջայց են կատարել նաև գազահորերի տարածքում, որտեղ ընկերության մասնագետները ներկայացրել են բնական գազի պահեստավորման գործընթացի տեխնոլոգիական առանձնահատկությունները և առկա խնդիրները։




