ՕՐԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

ՀՀ ք. Երևան, Մյասնիկյան 5/1 

 

 

10 հունիսի, 2026թ ժամը՝ 11:00 - ին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող 

հանձնաժողովի նախագահ՝ 

Մ․ Մեսրոպյան

 

1. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնելու մասին Զեկուցող՝ Ա. Զաքարյան
2. «ՀՈՎԹԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արգել-1» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության ԼԷ №0778 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Զեկուցող՝ Ա. Զաքարյան
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 10-ի №232-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և երաշխիքով սահմանված գումարի կեսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին Զեկուցող՝ Հ. Կարապետյան
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 24-ի №250-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և երաշխիքով սահմանված գումարի կեսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին Զեկուցող՝ Հ. Կարապետյան
5. «ՄԱՔՍ ՏՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին Զեկուցող՝ Ա. Հունանյան
6. Վարդան Հարությունյանի կողմից առանց թույլտվության ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործումը դադարեցնելու մասին Զեկուցող՝ Ա. Հունանյան