ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակիցները մասնակցել են օտար լեզվի վերապատրաստման ծրագրի, որի նպատակն էր խորացնել նրանց մասնագիտական գիտելիքները և զարգացնել հմտությունները անգլերենի արդի պահանջներին համապատասխան։ Ծրագիրը կազմակերպվել էր Բրիտանական խորհրդի կողմից՝ Էներգետիկայի կարգավորողների եվրոպական խորհրդի (CEER) և «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» (EU4Energy) նախաձեռնության ֆինանսավորմամբ։

Վերապատրաստումն ավարտելուց հետո աշխատակիցներին շնորհվել են վկայագրեր՝ որպես  առաջընթացի և ձեռք բերված նոր գիտելիքների հաստատում։