Քաղաքացիների ընդունելություն ՀԾԿՀ-ում
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է քաղաքացու, որի բարձրացրած հարցը վերաբերում էր էլեկտրական ցանցին միացման սահմանված ժամկետների խախտմանը։
Քննարկման ընթացքում քաղաքացին մանրամասնորեն ներկայացրել է իր դիմումի և առաջացած խնդիրների հանգամանքները։
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը լսելով քաղաքացու բարձրացված հարցը՝ ընդգծել է, որ այն կստանա համակողմանի ուսումնասիրություն։
Հանդիպման արդյունքներով ՀԾԿՀ նախագահի հանձնարարությամբ համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հստակ ցուցումներ՝ կատարված խախտումների պատճառների պարզաբանման և խնդրի արագ լուծման ուղղությամբ։