ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է չինական «Huawei» ընկերության պատվիրակությանը՝ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժաո Հոնգբոնին, ընկերության Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ռազմավարության տնօրենին և այլ փորձագետների։

 

Հանդիպման ընթացքում ներկայացվել է 5G տեխնոլոգիայի հետագա զարգացման և  6G տեխնոլոգիայի ներդրման միտումները, առանձնահատկությունները և հնարավորությունները՝ հեռահաղորդակցության միջազգային շուկաներում։

 

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հեռահաղորդակցության ոլորտի տեխնոլոգիական զարգացման, նորարարական լուծումների ներդրման և հաջորդ սերնդի կապի տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցերին։  ՀԾԿՀ-ի կողմից ներկայացվել է 5G տեխնոլոգիայի հետագա զարգացման և  6G տեխնոլոգիայի ներդրմանն ուղղված քայլերն ու ծրագրերը։

 

Հանդիպման արդյուքներով կողմերը պայմանավորվեցին շարունակել մասնագիտական քննարկումներն ու համագործակցությունը՝ երկուստեք հետաքրքրող հարցերի շուրջ։