Այսօր Ազգային Ժողովի քվեարկությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբան անդամի պաշտոնում նշանակվեց Սեդա Շահինյանը՝ 67 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։

«Իրողություն է, որ հանրային ծառայությունների կարգավորման բնագավառը ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական և քաղաքական մեծ նշանակություն ու հնչեղություն ունեցող է, որտեղ համակցվում են երկրի յուրաքանչյուր քաղաքացու, տնտեսվարողի և պետության շահերը: Հարաբերությունների այս հարթությունում պետական կարգավորման նպատակը նշված շահերի լավագույնս և հմտորեն հավասարակշռումն է»:

Իր ելույթում Սեդա Շահինյանն ընդգծեց. «Անկախ կարգավորման ինստիտուտի կայացմամբ է հնարավոր միայն իրական հավասարակշում, որը մի կողմից պետք է լինի մասնագիտացված, որպեսզի ապահովի համակողմանի, երկարաժամկետ և կայուն կարգավորման քաղաքականություն, մյուս կողմից օժտված լինի արբիտրի համար անհրաժեշտ համարժեք գործիքակազմով։ Նշվածը, սակայն, ամենևին էլ չի ենթադրում, որ կարգավորող հանձնաժողովը պետք է ընկալվի պետական այլ կառույցներից մեկուսացած կամ վերջիններիս հետ հակադրվող կառույց, հակառակը՝ կարգավորման արդյունավետ գրավականը ես տեսնում եմ շահագրգիռ բոլոր կողմերի ջանքերի մեկտեղմամբ միայն»։

Ելույթն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ: