Սույն թվականի մարտի 31-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցավ ուսումնական աշխատաժողով Համաշխարհային բանկի Ուզբեկստանի էներգետիկ խմբի հետ, որին մասնակցում էին ՀԲ ներկայացուցիչ Ջոերն Հուենթերը, ՀԲ խորհրդատու Աբգար Բուդաղյանը, ՀԲ էներգետիկ փորձագետները, Ուզբեկստանի Հանրապետության կառավարության, պետական մարմինների և առևտրային բանկերի ներկայացուցիչները։

 

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ողջունելով ներկաներին՝ կարևորեց նման ուսումնական աշխատաժողովների անցկացման նշանակությունը՝ արտահայտելով վստահություն, որ Համաշխարհային բանկի Ուզբեկստանի էներգետիկ խմբի հետ փորձի փոխանակումը կծառայի որպես արժեքավոր ուսուցողական հիմք։ Հանձնաժողովի անդամներ Սերգեյ Աղինյանը և Արա Նռանյանը նույնպես ողջունեցին աշխատաժողովի մասնակիցներին և մաղթեցին արդյունավետ և բովանդակալից քննարկումներ։

 

Հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրեցին Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորումը և սակագնային քաղաքականությունը։ Այնուհետև մասնակիցների միջև տեղի ունեցավ քննարկում հարցուպատասխանի ձևաչափով։