ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Դուբլին քաղաքում մասնակցել է ԵՄ արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինների ցանցի (EaPeReg) 21-րդ լիագումար նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են ցանցում գործող կարգավորողների անկախության և լայնաշերտի, ռադիոհաճախականությունների և ռոումինգի հարցերով աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխանքները՝ 2023 թվականի ընթացքում։ Ներկայացվել են նաև ցանցի 2023 թվականի աշխատանքային ծրագրում ներառված միջոցառումները և հետագա համագործակցությունը Եվրոպական հանձնաժողովի հետ։