ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանը և հանձնաժողովի սակագնային բաժնի պետ Մարիամ Մոմջյանը մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բնական մենաշնորհների գծով խորհրդատվական կոմիտեի 27-րդ նիստին։ Խորհրդատվական կոմիտեի նիստին քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և տեղեկատվության փոխանակման մեխանիզմները։ Բացի այդ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում սակագնային քաղաքականության առանձնահատկությունները և բաշխիչ ընկերությունում էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումները։