ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի գործարքին
2025 թվականի հուլիսի 2-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն տվեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմող 100 տոկոս բաժնետոմսերը «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ին վաճառելու գործարքի կնքմանը։
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն Հայաստանում ներկայացնում է «Օվիո» ապրանքանիշը։ Հնարավոր գործարքի կնքման համար սահմանվել է վեցամսյա ժամկետ՝ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից։
